09 09 2023

Փաշինյանին հանգիստ չեն տալիս ո՛չ իր բերած զոհերը, ո՛չ էլ նրանց հարազատները. Թևանյանը՝ Գալեյանին թիրախավորելու մասին



Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատական նիստը. դատարանի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ:

«Մենք դատապարտում ենք էն քաղաքականությունը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը , սա ակնհայտորեն հետապնդում է, որովհետև էս իրավիճակում հետապնդում իրականացնել  նշանակում է՝ փորձել վախի մթնոլորտ ձևավորել, բայց գլխավոր մեր թիրախը պետք է լինի ավտանգային խնդրի բարձրացումը և մատնանշումը, որ այս իշխանությունները սպառնալիք են Հայստանի գլխին… Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս ո՛չ իր բերած զոհերը, ո՛չ էլ  նրանց հարազատները, նա վախեր ունի և այդ վախերից մեկն էլ քրեաքաղաքական հետապնդումն է»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Որդիների Կանչ» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններում իր աջակցությունը հայտնելով «Մայր Հայաստան» դաշինքին։ Կազմակերպության անհամահիմնադիրներից է Գարիկ Գալեյանը:

Իսկ այսօր  «Մայր Հայաստան» դաշինքի անդամները չեղարկել են 09․09․2023թ․ ժ 10:30-ի այցը Նոր-Նորք վարչական շրջան՝ Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում գտնվելու և զորակցելու Գարիկ Գալեյանին:  

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ