08 09 2023

Պարզ քաղաքական հաշվեհարդար է պարոն Գալեյանի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հետ զրույցում հայտնեց, որ այցելել են ձերբակալավածների ժամանակավոր պահման վայր,  խոսել Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի  հետ, տրամադրությունը բարձր է, ընկճված չէ, ոգին բարձր է։

«Պարզ քաղաքական հաշվեհարդար է պարոն Գալեյանի նկատմամբ։  Այս իշխանությունները, բոլոր այն մարդկանց, որոնք իրենց դեմ են արտահայտվում, գործունեություն են ծավալում, ապօրինի հետապնդում են։ Դա գաղտնիք չէ։ Այսօր այն գործն էլ, որ փորձում են կարել, դրա շրջանակներում է»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է:


Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ