07 09 2023

Այս անգամ տուգանքի մատերիալ են ցեմենտ տեղափոխող բեռնատարների վարորդները․ Գառնիկ Դանիելյան

Այս անգամ տուգանքի մատերիալ են ցեմենտ տեղափոխող բեռնատարների վարորդները․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

Իրանի իսլամական հանրապետությունից Հայաստան ցեմենտ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից ստացել էի ահազանգ, որ շարունակաբար բախվում են միևնույն խնդրին։

Մասնավորապես, Սյունիքի մարզի եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող ճանապարհներով անցնելիս՝ սարուձոր բարձրանալ, իջնելիս, ցեմենտը ցիստեռնի մեջ հոսում է առաջ, և առանքային կշեռքներով չափելիս քաշող օսը ավել է ցույց տալիս։

Նշենք, որ սարն իջնելու դեպքում որպեսզի մեքենան արագություն չվերցնի, արգելակում է, և ցեմենտը առաջ է գալիս։ Առաջ գալու դեպքում էլ ցեմենտը նստվածք է տալիս, և բեռը մնում է առջևի մասում։

Արդյունքում, Սիսիանի առանցքային կշեռքով անցնելիս մեքենայի քաշը չի գերազանցում 40 տոննան, սակայն քաշող օսը ծանր է լինում։

Բացի այդ, առանցքային կշեռքը միևնույն փոխադրող միջոցի անցնելու դեպքում ամեն անգամ տարբեր քաշ կարող է ցույց տալ։

Այս ամենի արդյունքում, վարորդները շարունակաբար տուգանվում են։

Խնդրի վերաբերյալ հարցում էի ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վերջինս էլ հարցը քննարկել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ։

Տեսչական մարմնից ստացված պատասխանը, մեղմ ասած, տարակուսելի է։

Հայտնում են, որ տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունները չեն կարող հանդիսանալ տրանսպորտային միջոցի սռնիների բեռնվածքի էական փոփոխության պատճառ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հորդորում եմ ևս մեկ անգամ վերանայել որոշումը։

Քաղաքացիներին տուգանել շտապելու փոխարեն նախ ճանապարհները համապատասխանեցրեք եվրոպական ստանդարտներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ