04 09 2023

Նորից նույն խնդիրը. խաղողագործների հետ դեռ պայմանագիր չեն կնքել

Նորից նույն խնդիրը. խաղողագործների հետ դեռ պայմանագիր չեն կնքել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

Օրեր են մնացել բերքահավաքին, մինչդեռ խաղողագործները այս տարի գրեթե ոչ մի պայմանագիր չեն կնքել մթերող կազմակերպությունների հետ։

Խաղողագործության մասին՝ որպես մեռնող ճյուղի, բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ՝ հնարավոր բոլոր հարթակներից։

Վերջին տարիների ընթացքում խաղողագործները մեծ վնասներ են կրել՝ բերքը ինքնարժեքից ցածր գնով մթերելով։

Էկոնոմիկայի նախարարությունը այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն հորդորում է խաղողագործներին քանդել կամ փոխել այգիների տեսակները՝ ոչ մի երաշխիք չտալով, որ այլ սորտերի խաղողի մթերման դեպքում խաղողագործները խնդիրներ չեն ունենա։

Հարցի առնչությամբ բազմաթիվ գրություններ եմ ուղղել պատկան մարմիններին։ Պատրաստվում եմ հանդիպել նաև խաղողագործներին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ