05 03 2019

ՀՀ-ում յուրա­քանչյուր 3 քաղաքացուց 2-ը թերսնված են․ «Ժողովուրդ»

ՀՀ-ում յուրա­քանչյուր 3 քաղաքացուց 2-ը թերսնված են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում նվազագույն սպառո­ղական զամբյուղի արժեքը 2018 թվականի միջին ընթացիկ գներով կազմել է 61 հազար 113 դրամ՝ ամ­սական կտրվածքով: Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հա­զար 527 դրամ՝ ամսական կտրված­քով, մինչդեռ 2017 թվականի ընթաց­քում պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 32 հազար 439 դրամ:

Անցած տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 61 հազար 113 դրամ էր, իսկ մեկ տարվա կտրվածքով, 2017 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ 57 հազար 417 դրամ: 

Այսինքն՝ սպառողա­կան զամբյուղը թե´ ամսական, թե´ տարվա կտրվածքով թանկացել է:

Պարենային զամբյուղը սննդի նվա­զագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ օրական 2412.1 կկալ: Բայց 2018 թվականին Հայաս­տանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ:

Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեև չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներ­գետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014- ին՝ 2043 կկալ, 2015-ին՝ 2058, իսկ 2016-ին՝ 2090 կկալ: Բայց, ըստ վիճա­կագրական կոմիտեի, և´ 2017-ին, և´ 2018-ին մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել:

Ըստ որոշ հետազոտությունների՝ օրա­կան 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս: Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրա­քանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: Ի դեպ, որոշ հետազոտությունների հա­մաձայն՝ թերսնումը կարող է հանգեց­նել բազմաթիվ խնդիրների»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ