22 08 2023

«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն ու համախոհներն այցելել են Եռաբլուր

«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն ու համախոհներն այցելել են Եռաբլուր

Այսօր՝ օգոստոսի 22-ի երեկոյան «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն ու համախոհներն այցելել են Եռաբլուր պանթեոն, ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին:

«Ինձ համար ընտրապայքարի մեջ մտնելը, ամեն ինչից զատ, նաև արժանապատվության հարց է։ Ամոթը հաղթահարելու հարց։ Պարտքի տակից դուրս գալու հարց։ Մնացածը եկեք իրար հետ որոշենք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան»դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ