«Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը տնտեսության ոլորտում արագորեն զարգանում է»,- ՀՀ-ում Չինաստանի նդեսպանատանը կազմակերպված լրատվամիջոցերի ընդունելության ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը՝ հատկանշելով, որ լավ արդյունքներ կան։
«Տարբեր ոլորտներում համագործակցության նոր ծրագրեր կան, ինչը, կարծում եմ, շատ լավ հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այդ նախագծերից են ճանապարհների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, ենթակայանների և ջրամբարների կառուցումը, կաուչուկի արտադրությունը, ինչպես նաև Չինաստանի աջակցությամբ Հայաստանում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության տաղավարի ծրագիրը»,- ասաց դեսպանը։
Չինաստանի դեսպանատան առևտրային գծով խորհրդական Ցյան Թյունը իր հերթին նշեց, որ առևտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև մեծ հեռանկարներ ունի։
«Մինչև անցած տարվա վերջ 70 հազար հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան։ Խոսքը 1,5 միլիոն դոլարի եկամուտի մասին է։ Եվ դա շատ մեծ ցուցանիշ է և, կարծում եմ, դա առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ամենամեծ ցուցանիշներից է։ Դա ցույց է տալիս, որ հայկական որակյալ արտադրանքը շատ լավ է վաճառվում Չինաստանում, և ցանկանում ենք, որ ավելի շատ հայկական ապրանքներ լինեն Չինաստանի շուկայում։ Օրինակ՝ հայկական մեղրը նույնպես շատ լավ վաճառվում է Չինաստանում»,- ընդգծեց Ցյան Թյունը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը