18 08 2023

Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ․ Չինաստանի դեսպան



Հայաստան ու Չինաստանի դեսպանատանը կազմակերպված լրատվամիջոցների ընդունելության ժամանակ դեսպան Ֆան Յոնգը, գնահատելով հայ-չինական հարաբերությունների ընթացքը, ասաց․

 «2020թվականի հոկտեմբերին եմ եկել Հայաստան, անցել է 3 տարի և ես Չինաստանի դեսպանատան 8-րդ դեսպանն եմ։  Աշխատաքիս ընթացքում անձամբ եմ տեսել այն փորձությունները, որոնք եղել են հայ-չինական հարաբերություններում՝ կապված  համավարակի հետ և մեզ հաջողվեց այդ խնդիրները լուծել ու առաջ գնալ ։ Ներկայում երկու  երկրների միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ , ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը  և համագործակցության նոր ոլորտներ են ի հայտ բերվում։  Մեր հայ բարեկամների հետ  մտադիր ենք սերտորեն պահպանել բարեկամական կապերը բոլոր մակարդակներում, ընդլայնել փոխանակումներն ու համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում՝ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում»,-ասաց դեսպանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ