2023 թվականին լրանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տասնամյակը: Սա բաց հարթակ է, որը կարող է ոչ միայն Չինաստանին, այլև ամբողջ աշխարհին օգուտ բերել: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված գիտաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը:
«Այս տասը տարիների ընթացքում մեծ աշխատանք է տարվել, բայց դեռ բավականին ծրագրեր կան առաջիկայում արվելիք, Հայաստանը առաջին երկրներից է, որ միացել է նախաձեռնությանը, կարծում եմ, որ առաջիկա ծրագրերին և սմեծ ակտիվություն կցուցաբերի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը