Ադրբեջանական մամուլը հայտարարում է հայ զինծառայողի ձերբակալության մասին։ Ադրբեջանը նրան ներկայացնում է որպես դիվերսանտ՝ նշելով, որ նա ունի հրազենային վիրավորում։
Նշենք, որ Հայաստանի ՊՆ-ն էլ հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը