«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգությունը խլել է մարդկային կյանքեր, կան վիրավորներ: Ցավալի է:
Ավտոպատահարներից որևէ մեկն ապահովագրված չէ: Նորմալ երկրներում իշխանությունն ամեն ինչ անում է վթարները նվազագույնի հասցնելու համար, մեզ մոտ ճիշտ հակառակն է: Փնթիությունն ու անգրագիտությունն աչք են ծակում: Բացի այլ հանգամանքներից՝ նաև մայրուղիների վատ կառավարման հետևանքն է այս գիշեր տեղի ունեցածը:
Մահաբերությունը վաղուց է դարձել այս իշխանության այցեքարտը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը