«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Ի՞նչը կարող էր Հայաստանում, հետևապես նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցություններում, հետևապես նաև Արցախյան ճգնաժամում իրավիճակ փոխել:
Մի քանի հազարանոց, բոլոր անհրաժեշտ իրերով ապահովված, մոբիլ, անհրաժեշտ մարզումններ անցած, տարատեսակ առաջադրանքներ իրականացնելուն պատրաստ զորախումբն, օրինակ, դա լավագույնս կարող էր անել:
Ի՞նչ էր հարկավոր դրա համար:
Ժամանակ և գումար, որն այս ընթացքում ՔՊ ծախսել է ֆեստիվալների, եվրատեսիլների և թանկարժեք երգիչների վրա:
Ես վստահ եմ, որ անհրաժեշտ ճիշտ քարոզչության դեպքում մեր ժողովուրդը ոչ միայն շատ լավ կընդուներ պետական մակարդակով այս շրջանում որևէ տոն չնշելը կամ ֆեստիվալ չկազմակերպելը, այլ սիրով ինքը հավելյալ ներդրում կունենար երկրի պաշտպանության բարձրացմանն ուղղաված ծրագրերին:
Բայց հիմա մենք ունենք ֆեստիվալ անվտանգության դիմաց կոնցեպտը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը