11 08 2023

Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներ

Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը երեկ՝ օգոստոսի 10-ին, հեռախոսակապ է հաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։

Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել «հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար»:

Երկու կաթողիկոսներն էլ իրենց «լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին»:

«Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ