05 08 2023

«Հայաքվե»-ին միացել է 58 հազար ՀՀ քաղաքացի․ ամփոփվել է առաջին փուլը



«Հայաքվե»-ին միացել են 58 հազար ՀՀ քաղաքացի․ նախաձեռնող խումբն ամփոփել է առաջին փուլը : Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ  «Հայաքվե»-ն ստորագրահավաքով ոչ միայն չի ավարտվում, այլև  թեևակոխում է շատ ավելի վճռական ու լարված փուլ: «Նախ մենք հիմա երկու շաբաթանոց դադար ենք վերցնելու, որպեսզի ստացված արդյունքները ամփոփոենք, թվայնացնենք և ներկայացնենք ԿԸՀ: Արդյունքները ԿԸՀ ներկայացնելուց հետո կվերսկսենք քարոզարշավը, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ենք Արցախը պահելու, որ վստահություն լինի»,- ասաց նա:

Ավետիք Չալաբյանը նաև ընգծեց՝ իշխող ուժի հետ աշխատանք տանելու կարևորությունը, քանի որ, ըստ Չալաբյանի, նրանց պատճառով է այսօր Արցախը հասել ցեղասպանության շեմին և «Հայաքվե»-ն այս առումով նրանց համար կարող է փրկօղակ լինել:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ