Տեղի է ունենում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում 3 հարց է, այդ թվում՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած նախագիծը, որով առաջարկում են քրեական օրենսգրքում լրացումներ կատարել և քրեորեն պատժելի արարքներ որակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
Հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է։
Նիստին զուգահեռ, ԱԺ մուտքի մոտ տեղի է ունենում ակցիա։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը