«ՀայաՔվեի» գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզչությունը, քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը Երևանի բոլոր ընտրատարածքներում։
Հայտարարում ենք, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։
Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները։
ℹ️ Քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ գործադրված ճնշումներով, մեծ թվով քաղաքացիների՝ տարբեր լծակների գործադրմամբ ընտրատեղամասեր բերելով, վստահված անձանց ու դիտորդների իրավունքների ոտնահարումներով, տեղամասերում բացահայտ քարոզչության դրսևորումներով և այլն։
Որպես հետևանք՝ արձանագրվել է նաև այս ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն։
✊ «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն առաջիկայում հանդես կգա համապարփակ զեկույցով՝ հանրությանը ներկայացնելով փաստեր ու վերլուծություն ընտրությունների ընթացքում իրականացված ապօրինությունների, տեղ գտած խախտումների ու տարատեսակ խնդրահարույց դրսևորումների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը