04 08 2023

Բերանդ մյուռոնով ողողիր, նոր մեր տղաների անունը տուր․ զոհված Կապիտանի այրին՝ Նիկոլ Փաշինյանին



«Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի և մենք թույլ չենք տալու, որ այն մասնատես, վաճառես և ապրես»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհված Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զոհվածների մասին արված վերջին հայտարարությանը:

«Ամեն անգամ այր ու կին անդրադառնում եք զոհված տղաներին,  նախ հայտնի խոսք կա․ ասում են՝ բերանդ մյուռոնով ողողիր, նոր մեր տղաների անունը տուր։ Այս տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության, որ 120 հազար ժողովուրդ սովամա՞հ է լինում։ Մեզ քո խաղաղությունը պետք չէ, մենք խաղաղություն չենք մուրում։ Այսօր քո սահմանից մարդ են գողանում, ո՞ր խաղաղության համար են մեր տղաները զոհվել: Մեր որդիները զոհվել են հանուն հայրենիքի, և մենք չենք թողնելու, որ դու մասնատես, ծախես  հայրենիքն ու ապրես»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ