«Երեկ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարաություն տարածեց, որ սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, որին հաջորդեց հետևյալ դեպքը։ Չի բացառվում, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Գարիկի տեղում»,- ասաց զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին Արուս Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հերթական հոգեվարքի մեջ է։ «Ես չլինեմ, Գարիկը չլինի, ուրիշն է լինելու, մենք չենք նստելու, մենք չունենք հայրենիք կորցնելու»,-ասաց Արուս Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը