Tert.am-ը գրում է․ «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուս Հարությունյանը վայր է դրել մանդատը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:
«Այլ աշխատանքի անցնելու հանգամանքով է պայմանավորված նրա որոշումը, առաջացել էր այնպիսի իրավիճակ, որ չէր կարող համատեղել աշխատանքը ավագանու անդամի պարտականությունների հետ»,- ասաց նա:
Էյրամջյանը տեղեկացրեց, որ Արուս Հարությունյանին փոխարնելու է Հռիփսիմե Հունանյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը