03 08 2023

Ո՞վ է երաշխիք տալիս, որ Ալիևը մեր վրա չի հարձակավելու․ Վահագն Չախալյան



Կառավարության դիմաց, բողոքի ակցի են կազմակերպել «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության  ներկայացուցիչները։  Լրագրողների հետ զրույցում Վահագն Չախալյանը կարևորելով երկրի ռազմարդյունաբերության զարգացումը  նշեց․

«Նույնիսկ պարտությունից հետո այս երկրի պետական քաղաքականությունը չի փոխվել դեպի ռազմարդյունաբերության զարգացում. մեկ տարի առաջ այս օրն ադրբեջանցիները դարձյալ «Բայրաքթարներով» հարձակվեցին, ու մենք էլի անպաշտպան էինք, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ․ վստահ եմ՝ այսօր էլ անպաշտպան ենք, ինչպես պատերազմի օրերին․․․Մեր պահանջն է՝ ռազմարդյունաբերության զարգացումը դարձնել պետական քաղաքականություն, բերել առաջին պլան։ Ինչու այս օրերին, որովհետև այս օրերին տեսնում ենք, որ խրախճանքի տարբեր միջոցառումներ են կազմակերպում, երգիչներ են հրավիրում, աստղաբաշխական գումարներ են ծախսվում այդ երգիչներին Հայաստան բերելու համար, իսկ ռազմարդյունաբերության զարգացմանը՝ ոչ մի կոպեկ։ Այստեղ մենք ասում ենք՝ «այո՛» ռազմարդյունաբերությանը, «ոչ»՝ խրախճանքին ժանտախտի պահին, «ոչ»՝ տեսարան-զվարճանքին»,-ասաց Վահագն Չախալյանը՝ ընդգծելոբվ․ «Ո՞վ է երաշխիք տալիս, որ Ալիևը մեր վրա չի հարձակավելու․․․ Եթե թղթով հնարավոր լիներ խաղաղություն ապահովել, ՀՀ քաղաքացին վաղուց անվտանգ կլիներ»։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ