Դուք տեսե՞լ եք մի երկրի ղեկավար, որն իր ժողովրդին ասի՝ խելոք մնացեք, թե չէ բոբոն կգա, ձեզ կուտի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց ակտիվիստ Վահագն Չախալյան։
«Ալիևը ո՞վ է, որ դու իրենից վախենում ես։ Ի՞նչն է խնդիրը։ Հերիք չի՞ այս խեղճ ու կրակ ժողովրդին վախեցնես, թե պատերազմը կգա, պատերազմը կգա, պատերազմը կգա․․․ Մեղկ է այս ժողովուրդը։ Ժողովուրդ ջան, մի վախեցեք։ Վախենալու ունի այս պահին մենակ Իլհամ Ալիևը։ Հիմա մեր հարցը Ալիևը չի, Ալիևի հետ կապված խնդիրը չի։ մեր հարցը Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելն է»,- ասաց ակտիվիստը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը