Եվս մեկ հայ՝ այս անգամ Արենի Մարկոսյանը, արդեն 12 ժամից ավելի չի կարողանում մուտք գործել Հայաստան: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ տեսանյութ հրապարակելով։ Նա նշում է, որ որևէ պատճառաբանություն չի ներկայացվում։
Արենին ԱՄՆ քաղաքացի է և ՀՀ է ժամանել Լիբանանից։
«ՀՀ-ի դռները փակվում են հայերի համար ու լայն բացվում թշնամիների առջև», - ավելացնում է Վարդանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը