Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի։
Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղի շրջանից է, սակայն վերջին երեք տարում որպես տեղահանված բնակվում է Ջերմուկում.
«Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում։ Այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը։ Խնդրում եմ, ինձ մենակ չթողնել, եղեք ինձ համար մայր, հայր, քույր։ Սա միայն իմ ցավը չէ, Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը