«Ծանր, օրհասական օրեր են ապրում մեր հայրենակիցներն Արցախում։ Արդեն ունենք կիսաքաղցած երեխաներ, խնամքի կարիք ունեցող ծերեր, բազմաթիվ հիվանդներ, որոնց վիրահատությունը անհնար է կատարել Արցախի հանրապետության տարածքում։ Պետք է բացել Մայր Հայրենիքի հետ ճանապարհը և ուղիղ կապ կապ ունենալ , պետք է ապաշրջափակվի այդ ճանապարհը և աշխարհին ազդակ պետք է հնչեցնենք, որ Արցախի Հանրապետության ինքնորոշումը պետք է ճանաչվի՝ հանուն փրկության»,- Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար Միքայել Վիրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը