Նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ չի կարող լինել քննարկման առարկա: Չի կարող դիտարկվել որպես սցենար, չի կարող և չպետք է դիտարկվի ընդունելի կամ անընդունելի լինելու համատեքստում: ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է: Ենթակա՝ միայն ու միայն ճանաչման: Օրինակ՝ Միացյալ Թագավորության ժողովուրդը չէր հանրաքվեով վճռում Շոտլանդիայի ինքնորոշման իրավունքի հարցը, այլ միայն Շոտլանդիայի ժողովուրդը, միայն իր տարածքում իրականացված հանրաքվեով՝ իրացրեց այդ իրավունքը։ Անկախ հանրաքվեի արդյունքներից, չկար ու չէր կարող լինել ընդունելի լինել չլինելու հարց - Շոտլանդիայի ինքնորոշման իրավունքը միանշանակ ճանաչված էր։
Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո կամ դրան զուգահեռ միայն կարող է խոսք լինել ինչ- ինչ սցենարների մասին, այդ թվում՝ երեք կողմերի համար ընդունելի....
Իսկ ներքևում հատված է վարչապետի այսօրվա ուղերձից: Էլ ինչպե՞ս բացատրենք տարբերությունն ու ներքևում ներկայացվածի արդյունքում առաջ եկող մարտահրավերները:
«Ընդգծելով տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու կարևորությունը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը