24 02 2020

Արցախի ինքնորոշման հարցը տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից․ Զոհրաբ Մնացականյան



«Բոլոր նրանք, ովքեր հետևում են գործընթացին, վստահաբար, չեն առաջնորդվում ինչ-որ առանձին վերցրած հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում ամենը։ Ի՞նչն է Ձեզ դրդել՝ ենթադրելու, որ մենք կարող ենք վերանայել շատ էական  կարևոր սկզբունք»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ավելի շատ է խոսվում ԼՂ անվտանգության մասին և արդյոք ազգերի ինքնորոշման հարցը երկրորդ պլան է մղվել։

Նախարարը մեջբերեց մեջբերեց Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթի հատվածը՝  Արցախի ինքնորոշման իրավունքի մասին,  ընդգծելով, որ այս հարցը մշտապես եղել և մնում է և տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ