12 07 2023

Սխալ ուղով է գնում կառավարությունը, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում․ Արթուր Խաչատրյան



 «Սխալ ուղով է գնում կառավարությունը, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում․ երեկ հարց եմ ուղղել՝ ջրամբարներից ինչքա՞ն ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը։ Պատասխան չստացա, քանի որ ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա, ակնհայտ է չէ՞, որ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը ջրամաբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգա ու այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խճմտանքի  առաջ չկանգնացնեն՝ բա որ ջուր չտանք, բա այդ մարդիկ ինչով են ջրելու․ մինչև ոռոգման սեզոնի սկիզբը ջրամբարներում պետք է բավականաչափ ջուր լինի, այլապես ցանքատարածությունները կրճատվել են, բերքը կրճատվել է, այսինքն՝ գյուղատնտեսությունը քիչ ջուր է օգտագործում, քանի որ բերքը քիչ է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արթուր Խաչատրյանը՝  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ