11 07 2023

Մի պատմությունը մտել ա Բի Բի Սի, մյուսը՝ Հ1-ում սկի չկա․ Հովհաննես Իշխանյանը համեմատականներ է տարել

Մի պատմությունը մտել ա Բի Բի Սի, մյուսը՝ Հ1-ում սկի չկա․ Հովհաննես Իշխանյանը համեմատականներ է տարել

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախորդ օրը եղբոր մանկության ընկերոջն են սպանել, իրանց տանն էր մեծացել։
Amani-ն Պաղեստինի Արևմտյան ափից ա։ Արուրիից։ 5 րոպե ա հեռու Ամա Սաֆա գյուղից։
Արուրիի տղաները գնում են օկուպացված Սաֆա, որ պաշտպանեն տեղի պաղեստինցիներին իսրայելցի վերաբնակներից։ Պահակ են կանգնում։
Վերաբնակները ժամանակ առ ժամանակ հարձակվում են։ Կրակում են մեքենաներին ու տներին։ Ոչնչացրել են գյուղացիների ձիթենիները։
Նպատակը՝ էթնիկ զտում, որ պաղեստինցիները թողնեն գնան իրենց տներից։
Սցենարը միշտ նույնն ա։ Վերաբնակները հարձակվում են, պաղեստինցիները՝ պաշտպանվում, վրա ա հասնում Իսրայելի բանակը, մի քանի հոգու սպանում։
Ամանիի եղբոր ընկերոջ կրծքին իսրայելցի զինվորը կրակում ա մոտիկից։ 23 տարեկան էր։ Էդ օրը երեք հոգու սպանեցին։
Ամանին գործերով Ֆրանսիայում ա։ Էրկու երեխան՝ էնտեղ։ Բաժանված ա։ Բարեկամին ա վարձել, որ էրեխեքին նայի։
Եղբոր ընկերոջ սպանության նույն օրը պաշարված Մարտակերտում կինը վերադարձել ա աշխատանքից, երկու երեխաներին գտել մահացած։
Մի պատմությունը մտել ա Բի Բի Սի, մյուսը՝ Հ1-ում սկի չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ