«Սևանից լրացուցիչ ջրառ բացթողելու վերաբերյալ կառավարության այս նախագիծը փորձ է արվում ներկայացնել հրատապ միջոցառումների ներքո, բայց դա այդպես չէ․ միչև 2019 թվականի օրենսդրական կարգավորումներով հնարավորություն կար, նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում, որոշակի դեպքերում իրականացնել լրացուցիչ ջրառ․ ձեր իսկ իշխանության կողմից 2019 թվականին կատարվեց փոփոխություն, որի վերաբերյալ հպարտորեն հայտարարություններ էիք անում և ասում էիք, որ այսուհետ Սևանա լճից ջրի բացթողումը բացառվելու է, եթե բալանսը բացասական է, հիմա դուք, խախտելով ձեր իսկ կողմից ընդունված կանոնը, բերել եք և հայտարարում եք այլ բան ․ այս նախագիծը նույնիսկ քվեարկության չի կարող դրվել»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը