Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այ սա արդեն բավական լուրջ է ։
Նոր տեսանյութ է հրապարակել Հաքարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպից:
Փաստորեն, այն, ինչ մեզ ցույց էին տալիս նախորդ օրերին քոչվոր օկուպանտների կողմից հայկական տարածքում իրենց լաթը ( դրոշը) տեղադրելու և իբր խաղաղապահների կողմից ադրբեջանցիներին աջակցելու փորձի մասին, ակնհայտ սուտ էր, և իրավիճակը ճիշտ հակառակն էր ։
Հիմա չեմ մեկնաբանի և գնահատականներ չեմ տա մեր զինվորականների գործողություններին , քանի որ այս նյարդային իրավիճակում ցանկացած գործողություն միշտ չէ, որ հասկանալի և տրամաբանական է ։
Բայց փաստը մնում է փաստ , որ ռուս խաղաղապահներն ուղղակիորեն առճակատման մեջ էին մտել ադրբեջանցիների հետ ՝ փորձելով թույլ չտալ թուրք-ադրբեջանական ավազակախմբերի հերթական սադրանքը ։
Նայում եմ տեսանյութը և հիշում մի քանի օր առաջ տեղեկատվական միջավայրում համակարգված վակխանալիան խաղաղապահների շուրջ և հասկանում, որ այս պարագայում մենք կրկին դարձանք էժանագին մանիպուլյատիվ տեղեկատվության զոհ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը