«2018 թվականի իշխանափոխությունից հետո, երկրի վարչապետի կոչով շրջափակվեց օրենսդիր մարմինը, իշխանությունների տարանջատման սկզբունքը բացահայտ ոտնահարվեց, դրան հաջորդեց դատարանների շրջափակման կոչը, որը կրկին անհետևանք մնաց»,- «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ հատկանշելով նաև՝ ՍԴ-ի շուրջ մեկ տար տևած հետապնդումների մասին։
Սահմանադրագետը մտահոգություն հայտնեց նաև՝ վերջերս օրենքում արված փոփոխության վերաբերյալ , ըստ որի՝ ՄԻԵԴ-ի ընդունած ակտը, 15 տարվա վաղեմություն ունեցող, կարող է հիմք հանդիսանալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար․ « սա հերթական մահակն է՝ անցանկալի դատավորներից ազատվելու համար․ ստեղծում ենք նախադեպ ոչ իրավական պետությանը հարիր, պետք է մասնագիտական համայնքը օրենքի սահմանադրականության հարցի վերաբեյալ բարձրաձայնի»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը