«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Քննչական կոմիտեում 2020 թվականի պատերազմում անհետ կորածի քույրը քննիչին հարցնում է՝ ինչու՞ են վկաներին այսքան ուշ հարցաքննում:
Նրա եղբոր հետ նույն մեքենայում եղած զինվորներից երկուսը փրկվել էին: Նրանց հարցաքննել են մոտ մեկ ամիս առաջ:
Գիտե՞ք քննիչը ինչ է պատասխանել անհետ կորածի քրոջը, որի ընտանիքը 2020 թվականի հոկտեմբերից փնտրում է իր զինվորին: Ասել է՝ Ձեզ համար մեկ չի, հիմա, թե երեք տարի առաջ ենք հարցաքննել:
Անհետ կորածների քրեական գործեր ենք ուսումնասիրում նրանց հարազատների օգնությամբ ու եկել ենք այն եզրակացության, որ շատ գործերում թղթապանակները համարյա դատարկ են, մեկ-երկու թուղթ: Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը