27 06 2023

«SOS Artsakh»․ Արցախում հնարավոր է նոր ցեղասպանություն․ Իգոր Սարգսյան



 Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։

«Իսկապես Արցախում հնարավոր է նոր ցեղասպանություն, մենք մեկ դար առաջ այդ ցեղասպանությունը տեսել ենք և գիտենք ոճրագործներին և այսօր թույլ տալ նորից Հայոց ցեղասպանություն իրականացնեն՝ անթույլատրելի է և չեմ կարծում ԱՄՆ-ը , Եվրոպան և ընդհանրապես մարդկությունը  ցեղասպանությունն ընդունում է, այսօր կիրառվում են երկակի ստանդարտներ իրենց քաղաքական շահերի համար, բայց, վստահ եմ, այդ շահերը չեն կարող գերադասվել մարդկային կյանքերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ