Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, լրագորղների հետ զրույցում ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․
«7 ամիս մարդկության աչքի առաջ Արցախում 120 000 մեր հայրենակից, ներառյալ՝ 30 հազար երեխա, բառացի ցեղասպանվում են, Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմն էթնիկ զտման քաղաքկանություն է իրականացնում․․․ Ադրբեջանն անտեսում է միջազգային վճիռները, եթե Ադրբեջանն անտեսում է այդ հորդորները, ապա միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ ունի արդյունավետ լծակներ, որոնցով կկարողանա միջազգային կարգը, համակեցության կանոնները պարտադրել՝ միջազգային հանրությանն արհամարհող կողմին՝ սանկցիաներով, այդ թվում տնտեսական սանկցիաներով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը