22 06 2023

Առաջին անգամ ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտում կիրականացվի բաժնետոմսերի տեղաբաշխում․ տեղաբաշխումը կանի Ամերիաբանկը



Հունիսի 21-ին Team Telecom Armenian-ն պաշտոնապես ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման մասին՝ դրանով իսկ դառնալով հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունը, որ գնում է այս քայլին:

Այս կարևորագույն իրադարձության գլխավոր դերակատարներից մեկն էլ Ամերիաբանկն է:

8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումը վստահվել է հենց Ամերիաբանկին:

Ամերիաբանկի օրերս գործարկված MyInvest հարթակում կարող եք ձեռք բերել «Տելեկոմ Արմենիա»  Ընկերության բաժնետոմսեր և կառավարել դրանք: Գործընթացը շատ պարզեցված է և կատարվում է րոպեների ընթացքում:

 

Բաժնետոմսերի տեղաբաշխումը սկսվել է հունիսի 7-ից և ավարտվելու է հոկտեմբերի 31-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին բաժնետոմսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ