Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«ԱդրբեջանԽորվաթիա ֆուտբոլային խաղից հետո ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր մեկնաբանությունում նշում է, որ իրենց երկրի հավաքականը «անհոգի, կամազուրկ և հույսը պատահականությունների վրա դրած» է խաղում: «Խաղացողների մեծ մասը ադրբեջացիներ են և շատ լավ կլիներ, որ նրանք հասկանային, որ Ադրբեջանի օգտին են խաղում... Օգտակար կլիներ, որ նստեիք ու բոլորով միասին դիտեիք Հայաստանի հավաքականի խաղը: Դա կարևոր է, որպեսզի տեսնեք, թե որքան պատասխանատվությամբ ու համառությամբ են նրանք խաղում Հայաստանի օգտին...»,-գրել է Մուստաֆան: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անկախ ոլորտից, եթե դու պատրաստված ես, պատասխանատու և համառ, քո հակառակորդները միայն նախանձելու են քեզ ու հարգելու քո տեսակը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը