18 10 2024

Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով մենք ագրեսիան չենք կանխելու. Տաթևիկ Հայրապետյան

Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով մենք ագրեսիան չենք կանխելու. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գորւմ է․

«Նպատակահարմար է հիշեցնել ադրբեջանցի իշխանամետ փորձագետի հարցազրույցը, որը նա տվել է 2023 թվականի օգոստոսին՝ ասելով՝ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։ Ինչո՞ւ եմ դա նշում, քանի որ կարևոր է ճիշտ ու ժամանակին գնահատել Բաքվից եկող վտանգավոր ազդակները՝ հակաքայլեր ձեռնարկելու և ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով։

Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով, ոչինչ չտեսնելով ու հակաքայլեր չձեռնարկելով մենք ագրեսիան չենք կանխելու, այլ ճիշտ հակառակը՝ լինելու ենք անպատրաստ ու շատ ավելի խոցելի։ Ինքս շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ մենք դեռևս գործ ունենք Ադրբեջանից եկող ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, իսկ ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ