Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում ընթանում է անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը:
Դատական նիստի առանցքում անցած տարի ապրիլի 30-ին Երևանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների եւ Սերոբ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է։ Դեպքի օրը երեկոյան լրագրող Լիա Սարգսյանը «ֆեյսբուքյան» իր էջում հրապարակել էր միջադեպի վայրից լուսանկար եւ գրել․ «Նալբանդյան փողոցի այս խանութի աշխատակիցը զոհվածների ծնողների երթը տեսնելիս նրանց անվանեց՝ փնթիներ: Հռհռում էր ընկերների հետ։ Եթե դու քեզ համարում ես բարոյական մարդ, երբեք չմտնես այս խանութ»։ Այնուհետեւ, ճշտելով զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձի ինքնությունը, խմբագրել էր գրառումը։
«Զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է՝ Սերոբ Սարգսյանը:
«Հայցվորը հերքում է, ասում է, որ այդպիսի բան չի ասել: Մենք փորձելու ենք ապացուցել, որ ասել է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լիա Սարգսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Փաստաբանի խոսքով՝ խոսքի ազատության սահմանափակման դրսևորում է:
«Լրագրողական հանրության նկատմամբ հանրային իշխանություն կրող մարմինները պետք է հանդուրժող լինեն»,-ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը