News.am-ը գրում է․
Լաչինի միջանցքի եւ Հակարիի կամրջի փակվելու հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շեն գյուղի բնակիչներին խաղաղապահները շուտով սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ կհասցնեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Դավիթ Դավթյանը։
«Վերջին անգամ 20 օր առաջ ենք ստացել ապրանքներ։ Հիմա բարդ է ասել՝ քանի օր կբավականցնի, որովհետեւ ամեն ընտանիք մեկ ձեւով է օգտագործվում։ Օրինակ ես մեկ ամիս կարող եմ գոյատեւել։ Երբ սնունդը ստանում բաժանում ենք ըստ շնչի՝ մեկ շնչին՝ մեկ ձեթ, 1 կգ բրինձ, մակարողեղեղ»,- նշեց Դավթյանը։
Դավթյանի խոսքով՝ Գորիս կամ Ստեփանակերտ չհասնելու պատճառով բնակիչները չեն կարողանում մրգեր գնել։
«Այս տարվա բերքը լավը չէ, մրգեր, հատապտուղներ չունենք, տանձն ու խնձորը շատ քիչ են։ Բայց այս պարագայում ամենամտահոգիչը դա չէ»,- ասաց Դավիթ Դավթյանը։
Դավթյանի խոսքով՝ գյուղացիները չեն անցնում ապրիլի 30-ին կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով․ «Մարդիկ չեն ուզում անցնել, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի, ամեն պահի կարող են փորձել ծաղրել, նվաստացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը