14 12 2020

Ստորագրված փաստաթղթով Մեծ Շենը և Հին Շենը մերն են, թուրքերն ինչ գործ ունեն էդ գյուղերում․ Էդիկ Բաղդասարյան

Ստորագրված փաստաթղթով Մեծ Շենը և Հին Շենը մերն են, թուրքերն ինչ գործ ունեն էդ գյուղերում․ Էդիկ Բաղդասարյան

Hetq.am լրատվականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի նախագահն ինչու է մնացել էդ պաշտոնին, նա ոչ մի լիազորություն չունի արդեն: Նա որեւէ բանից արդեն տեղյակ չի, որեւէ լծակ չունի: Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում էս պահին ինչ է կատարվում: Ինձ զանգում են, հարցնում են՝ ինչ անենք:

Որեւէ մեկը կարող է պատասխանի, ինչ անեն տղերքը, մի ծպտուն հանեք: Լավ, ասում եք մի գրեք, լարվածություն է առաջանում, բայց եթե նրանց հետ մի բան պատահի, ես ինչ եմ անելու: Ստորագրված փաստաթղթով դրանք մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում: Հրապարակված քարտեզները աչքս չկոխեք, ես դրանց բացարձակ չեմ հավատում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ