Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր քարոզում անդրադարձել է ազգային եւ պետական շահերին:
Նրա խոսքով՝ ազգային եւ պետական շահերն իրար հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսություն է.
«Այսօր մենք պէտք է անդրադառնանք, թէ ի՛նչ կը նշանակէ ազգային շահեր ու պետական շահեր իրարմէ անջատելը: Նման մօտեցում խոտոր կը համեմատի մեր ժողովուրդի պատմութեան, մեր ժողովուրդի ինքնահասկացողութեան: Ազգային շահեր եւ պետական շահեր իրարու հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսութիւն է։ Ազգային շահեր եւ պետական շահեր պետք է դիտուին մէկ ամբողջութեան ծիրէն ներս, զիրար ամբողջացնող, լրացնող, հզօրացնող, երկու տարածքները ժողովուրդի մը եւ հայրենիքի մը գոյութեան եւ ինքնահասկացողութեան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը