«Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց»,-դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը։
«Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքին անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետեւ դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք գնում ենք այստեղ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը