30 05 2023

Ալիևն Իսրայելի նախագահին շնորհակալություն է հայտնել ռազմական աջակցության համար․ քննարկել են նաև «Իրանի սպառնալիքը»

Ալիևն Իսրայելի նախագահին  շնորհակալություն է հայտնել ռազմական  աջակցության համար․ քննարկել են նաև «Իրանի սպառնալիքը»

ԱՊԱ-ն հայտնում է, որ Բաքվում կայացել է  Իլհամ Ալիևի և, այսօր առավոտյան Ադրբեջան ժամանած, Իսրայելի նախագահ  Իցհակ Հերցոգի հանդիպումը։

Իսրայելի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության մեջ նա նշել է, որ տարածաշրջանի անվտանգության  համար վտանգ ներկայացնող երկիրը Իրանն է։

 Երկուստեք քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը։  Ալիևն Իսրայելի նախագահին  շնորհակալություն է հայտնել ՝ ռազմական  աջակցության համար․ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ալիևը «ուրախությամբ նշել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ երկարաժամկետ համագործակցությունը»․  «Ադրբեջանին արդեն երկար տարիներ հասանելի է այս ոլորտի իսրայելական ժամանակակից տեխնիկան, որն օգնում է մեզ արդիականացնել մեր պաշտպանունակությունը եւ թույլ է տալիս պաշտպանել մեր պետականությունը, մեր արժեքները, մեր ազգային շահերը եւ մեր տարածքային ամբողջականությունը»,- հավելել է Ալիևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ