29 05 2023

Պապիկյանը լսե՞լ է պատասխանատվություն բառի մասին

Պապիկյանը լսե՞լ է պատասխանատվություն բառի մասին

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Զինվորական ծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկված , այժմ պաշտպանության նախարարի աթոռին նստած Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասել է, թե միայն նրանցից է լսել պաշտոնից իր հեռացման մասին։ Սուրեն Պապիկյանը ընդհանրապես լսե՞լ է պատասխանատվություն բառի մասին, որ 2020թվականի պատերազմից 31 ամիս անց Հայաստանի պաշտպանական շատ դիրքեր պատշաճ կահավորված, ամրացված չեն, սահմանը պաշտպանված չէ, ադրբեջանական զինուժը մտել է Հայաստանի տարածք,գերերեվարել երկու զինծառայողների,Ադրբեջանում նրանց որպես դիվերսանտ են ներկայացրել։ Պայմանագրային զինծառայողները լրագրողիս են ուղարկել իրենց դիրքերի լուսանկարները, որտեղ զինվորների ծառայության համար տարրական պայմաններ չկան, սակայն ես չեմ կարող ու չեմ ուզում դրանք հրապարակել։ Պաշտոնը միայն բարձր աշխատավարձի ու իշխանական հաճույքների համար չէ, այն, մանավանդ՝ պաշտպանության նախարարի պաշտոնը, առաջին հերթին պատասխանատվություն է, Սուրեն Պապիկյան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ