17 05 2023

Աշոտ Փաշինյանն ընդունել է իր ծնողների մեղավորությունը, ներողություն է խնդրել․ զոհվածի մայր



44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Եղիազարյանը կարծում է, որ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ այս միջադեպը կազմակերպված է եւ նպատակ ուներ որոշակի կերպով ճնշել պայքարող ծնողներին: Այս մասին նա հայտնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում։

«Ցավում եմ, որ ապրում ենք այս հասարակարգով, այս արժեքներով պետության մեջ: Մեր երեխեքն իրենց կյանքը տվեցին, որ մեր պետությունը ավելի ամուր ու կանգուն լինի, բայց այսօր տեսնում ենք, որ նույնիսկ զոհվածի ծնողին տարրական հարգանք չկա, բացակայում է»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ