08 05 2023

Ջոկատայիններին թույլ չեն տալիս բարձրանալ դիրքեր․ աշխարհազորայիններ



 «Երբ մենք մեր ջոկատով մտել ենք մարտի դաշտ, այսպես կոչված․ «Յաշմա» ջոկատը միշտ դիմել է փախուստի, նապաստակի նման դեմներս վազելիս է եղել: Մեզ հրավիրել են Ջերմուկ, որպեսզի տեղի զորամասի հետ անցկացնենք ծառայություն: Մենք հայտարարել ենք, որ նրանց կաջակցենք: Ես սա մի քանի օրվա բան եմ պատմում: Ինչ-որ նոր օրենք է դուրս եկել, որ ինչ-որ առանց աշխարհազորայինի պայմանագրի ոչ ոք չի կարող դիրք բարձրանալ: Ու ինձ զանգարահել, ասել են, որ 5-րդ կորպուսի հրամանատար Բադասյանը ցանկանում է ինձ հետ ծանոթանալ: Ես էլ ասել եմ, որ խնդրիր չկա, դրանից հետո գնացել ենք Վայք»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:

Նրա խոսքով, սակայն, դրանից հետո, երբ ինքը փորձել է կապ հաստատել հրամանատար Բադասյանի հետ, նա ասել է, որ ժամանակ չունի նրա հետ հանդիպելու և ցանկություն չունի , որ նրանց զորքերը դիրքեր բարձրանան. «Ինձ ասում է՝ գնացեք, ձեր Իջևանը պահեք: Նախ ասեմ, որ մեր Իջևանն այսօր պահվում է, ու 38 տարի թուրքը չի կարողացել ոտք դնի այնտեղ: Ու ինձ համար տարբերություն չկա՝ Ջերմո՞ւկն եմ պահում, թե՞ Իջևանը: Բոլորն էլ իմ հայրենիքն է ու ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Մենք փորձել ենք կապնվել նախարարի հետ, որպեսզի այս հարցը պարզաբանենք, սակայան այնտեղից պատասխան ենք ստացել, որ անհնար է նախարարին տեսնելը: Դրա համար որոշել ենք այս միջոցով խնդիրը բարձրաձայնել»:

«Ցանկացանք մամուլի ասուլիս հրավիրել ու բացատրել ,թե՝  ինչն է պատճառը,  հենց կռիվ է լինում մեռելու իրավունք ունենք,  բայց  էսօր պոստ պահելու իրավունք չունենք, և դրանից հետո տեսանք գերագույն հրամանատարի ելույթը, որ  ԱԺ-ում  հայտարարեց, թե՝ թուրքը որտեղ ուզենա կարա գա «կոլչկա» խփի , այսինքն հասկացրեց, որ  մեզ բանակ պետք չի»,-ասաց նա։

 «Եղնիկների»  Արծիվներ ռազմա-հայրենասիրական ՀԿ նախագահ Արման Ստեփանյանն էլ ավելացրեց․

«Ես երկու պատերազմ անցած ուղի ունեմ: Շատ բաներ եմ տեսել: Բայց իմ ընկերներն արյուն չեն թափել, որ այսօր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարի, որ թշնամին որտեղ ուզենա, կարող է «կոլչկա» խփել: Դա մենք թույլ չենք տալու»։

 «Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատարի տեղակալ Աշոտ Խաչատրյանն էլ ավելացրեց, որ 90-ականներից մասնակցել է բոլոր պատերազմներին.«Երբևիցե նման փակուղային վիճակ չենք տեսել, քանի որ էն ժամանակ Վազգեն Սարգսյան ունեինք, որը երբեք նման բան թույլ չէր տա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ