«Նախքան ջոկատի հրամանատար դառնալը, երկու տարի ծառայել եմ, եղել եմ գումարտակի մոտոհրաձգային զինվոր, պահել եմ մարտական դիրքեր և երբևիցե չեմ լսել նման հրաման, որ հակառակորդի ոտնձգությունների դեպքում պատասխան կրակ չի կարելի տալ: Այն ժամանակ ադրբեջանցիները վախենում էին նույնիսկ մեզ վրա անգամ ատրճանակ պահել », - հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:
«Մեր պետության ղեկավարներին այսօր բանակ պետք չի, իրենք չեն էլ թաքցնում, բայց հզոր բանակ ունենք, հզոր ներուժ, ուղղակի պետք է հարձակման հրաման տրվի․ նահանջելով ու պաշտպանվելով երկիր չեն պահում ։ Մենք նման գերագույն գլխավոր հրամանատար չունենք ու չենք էլ ուզում ունենանք , մենք պահանջում ենք ՀՀ վարչապետի հրաժարականը․ նման գերագույն հրամանատար մեզ պետք չի»,-ասաց ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը