Արցախյան երրորդ պատերազմից գրեթե երեք տարի անց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կհուղարկավորվի 44-օրյա պատերազմի մասնակից Արայիկ Բաղդասարյանը, որը համարվում էր անհետ կորած։ Այս մասին հայտնում են «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունից ։
«Ցավով և սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, նրա տղայի ԴՆԹ-ում կա համընկում…
Եկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր...
Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի տղա՝ Արայիկ Բաղդասարյանինն է։
Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից էր։
Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտետմբերի 28-ին, կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում։
44օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս, կամավոր Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարողակարգը տեղի կունենա մայիսի 5-ին՝ Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում։
Հերոս Արայիկ Բաղդասարյանը վաղը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում…
Մենք լիահույս էինք չտեսնել Արայիկի անունը զոհվածների ցուցակում…, բայց 3 տարի անց այս բոթը կրկին տակնուվրա արեց մեր հոգիները...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը