«Եռաբլուր» զիվորական պանթեոնում երդում են տվել մի քանի շաբաթ առաջ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները։ «Զինուժ» ծրագիրն իր պատրաստած ռեպորտաժով անդրադարձել է միջոցառմանը։ Նորակոչիկների ծնողները հպարտությամբ են խոսում՝ Հայոց բանակում իրենց որդիներին ծառայության ուղարկելու մասին․
«Միակ տղաս է, ուրախ եմ, որ Հայոց բանակում է ծառայելու»,- ասում է Մկրտիչ Վարդանյան։
«Հպարտություն եմ զգում, ուզում եմ ինքը վերադառնա ավելի ուժեղ տղամարդ դարձած»,- նշում է Արմինե Խաչատրյան։
Զինված ուժերում ծառայության է անցնում Խալաթյանների ընտանիքի երկրորդ որդին։
«Մեր երկրի պաշտպանությունը շատ կարեւոր է, եթե հզոր լինենք, կապրենք խաղաղ եւ հանգիստ»,- ասում է Արմեն Խալաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը