«Դուք տեսեք ոստիկանական ուժերը «Եռաբլուրում», եթե սենց ես գալու գնաս, քո երկրում գողի նման պետք է ման գաս, է ման արի»,-այս մասին «Եռաբլուրում» ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Հարցին՝ թույլ չեք տալո՞ւ, որ Նիկոլ Փաշինյանը մոտենա ձեր որդիների շիրիմներին, նա պատասխանեց. «Եթե 10 հոգի գան, թևերս ոլորեն տանեն, էլի գալու են մոտենան: Մեզ համար թույլ տալ կամ չտալն ինքնապատակ չի: Մենք ասում ենք՝ ով դավաճանել է երկիրը, հանձնել է հողերը, չպետք է մտնի «Եռաբլուր»: Մենք մեր խոսքին տեր ենք, դրա համար էլ այստեղ ենք: Եթե հազար հոգով չկարողանան, եւս հազարը կբերեն ու մեզ էստեղից կտանեն: Էսօր արդեն կին ոստիկաններ էլ են բերել, որ երեւի մեր կանանց տանեն:
Գիտեք ոստիկանները չեն հայհոյո՞ւմ, որ գիշերով իրենց հանել բերել են այստեղ: Նրանք էլ են զզված: Իրենց էլ չեմ հասկանում, եթե էսպես եք աշխատելու, թողեք, գնացեք, գոնե ձջեր երեխեքի աչքերին կարող եք նայել»:
Նա հավելեց, որ իրենք պետության դեմ դուրս չենք եկել եւ դուրս չենք գա. «Այս պետությունը պահել են մեր որդիները իրենց կյանքի գնով: Բայց իրենք ուզում են ցույց տալ, որ իրենք են երկրի տերը: Մեր նպատակն է, որ իրենց վռնդելուց հետո կարողանանք մաքրել այն կեղտը, որ իրենից հետո թողել է «Եռաբլուրում»: Քանի իրեն իշխանության են այդ կեղտը չի մաքրվելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը